Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զուտ թատերական կրքեր

Զուտ թատերական կրքեր
03.02.2020 | 17:08

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը կկայանա մարտի 17-ին: Մեր տեղեկություններով` մրցույթին մասնակցելու է թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը: Թատրոնից թեկնածուներ չկան: Այլ թեկնածուների անուններ նույնպես առայժմ չեմ շրջանառվում: Չկան նաև կոնֆլիկտային իրավիճակներ: Կրքերը զուտ թատերական են: Թատրոնը ակտիվորեն գործում է: Ավելացել են և՛ նոր ներկայացումները, և՛ հանդիսատեսները: Թատրոնի առջև ծառացած ամենամեծ խնդիրը շենքի վերանորոգման հարցն է, որը, կարծում է, լուծում կստանա, որովհետև ՀՀ կառավարությունը ընդառաջելու է թատրոնի վերանորոգմանը:

ԿԳՄՍ նախարարությունը հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանել փետրվարի 7-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ